Նոր տարին հրաշքների շրջան է, երբ տիրում է բարձր տրամադրություն և երջանկություն, որոնք մենք կիսում ենք մեր ընկերների և բարեկամների հետ: Հյուհնկալում ենք մեր ընկերներին, պատրաստում նվերներ մեր սիրելիների համար, նտեղծում նոր, երջանիկ հիշողություններ, որոնք մեզ հետ են մնում հետագա ամբողջ կյանքի ընթացքում:  Ցավոք կան մարդիկ, որոնց հնարավորությունները շատ սահմանափակ են և այս ցուրտ ձմռան ժամանակը հաճախ առաջեցնում է իրենց մոտ միայն տխուր տպավորություններ և հիշողություններ:
shutterstock_115748257-1
Մեր կարծիքով այս տոնը պետք է կիսել բոլոր մարդկանց հետ, անկախ նրանից ծանոթ են նրանք մեզ, թե անծանոթ: Այս միտքը քննարկելիս մեր թմի անդամ Հեղինե Ոսկանյանը մի հիասքանչ գաղափար առաջարկեց, որը մենք սիրով ընդունեցինք և հույս ունենք, որ Ձեզ էլ այն դուր կգա:

Գաղափարը կայանում է նրանում, որ մինչև Նոր տարի Ձեր կողմից կատարված բոլոր դասընթացների վճարումներից, զգալի գումար փոխանցվի բարեգործական կազմակերպության, որը օգնում է անապահով ընտանիքներին: Ի ուրախություն մեզ մեր գաղափարը ընդունեց Լինենք Բարի բարեգործական հիմնադրամը:

Այսպիսով, մինչև հունվարի 1-ը մեր նախագծի ցանկացած դասընթացի գրանցվելու և վճարում կատարելու դեպքում, Ձեր վճարումից 6000 դրամ կփոխանցվի Լինենք Բարի հասարակական կազմակերպությանը:

Եկեք միանանք և այս նոր տարվա տոներին պարգևենք ժպիտներ և ուրախ հիշողություններ:

Լինենք Բարի հիմնադրամի գործունեության մասին Դուք կարող եք տեղեկանալ ԱՅՍՏԵՂ:
Մեր նախագծի բոլոր դասընթացների մասին ԱՅՍՏԵՂ:

Գրանցվելու համար գրեք մեզ elp.enlight@gmail.com Էլ. Փոստին, զանգահարեք 095 05 05 68 կամ թողեք Ձեր հաղորդագրությունը ներքևում և մեք սիրով կպատասխանենք Ձեզ:

Advertisements